Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սրբազա՛ն, չմոռանա՛ք Քրիստոսի` չորացած թզենու պատմությունը

Սրբազա՛ն, չմոռանա՛ք Քրիստոսի` չորացած թզենու  պատմությունը
26.05.2024 | 19:06

Բագրատ Սրբազանն արեց այն, ինչը ես, դեռևս ապրիլի սկզբներին, առաջարկել էի Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին` հրաժարվել հոգևոր ծառայությունից և առաջնորդել ժողովրդական շարժում։

Օրն էլ եմ հիշում, երբ եմ գնացել և իմ առաջարկը ներկայացրել։

ՈՒզում եմ հավատալ, որ Բագրատ սրբազանը կմաքրի Հայաստանը նախ ներքին թուրքից` բոլոր դրսևորումներով` կոռումպացված սրիկաներից, ազգն ուրացողներից, ու նաև` կփակի ՔՊ-ն և դրսի գրանտերով երկիրն ավերող, անմեղ աչքերով, բայց վայրագ տիղմային դեմքերից:

Նրանցից, ովքեր Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոն էին ուզում կազմակերպել։

Դեռևս հետևում եմ Սրբազանի քայլերին, մտքերին և դիրքորոշմանը։

Սրբազա՛ն, չմոռանա՛ք Քրիստոսի` չորացած թզենու պատմությունը: Մեղավորներին չի կարելի ներել, նրանց պետք է չորացնել։

Սրբազան, դուք չունենք անձնական, ընտանիք, վստահ եմ`ընչասեր չեք, ուրեմն, ձեզ ոչինչ չի կարող կաշկանդել ծառայելու բացառապես և միայն հայրենիքին։

Ո՛չ մի կուսակցություն, վարկաբեկված անհատ, ո՛չ մի քաղաքական ուժ չպետք է ձեզ թելադրի:

Առաջն Աստված։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ